էլի՞ ես. Կադիրովը մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործչի վրա տորթ նետելու հետ կապված միջադեպը

13:22 • 10.02.16

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է հաղորդագրություններն այն մասին, որ անհայտ անձինք Մոսկվայի ռեստորաններից մեկում տորթ են նետել ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Կասյանովի վրա, գրում է gazeta.ru-ն։

 

Իր մեկնաբանությունը Կադիրովը թողել է «Кавказская политика» պարբերականի Instagram-ի էջում, որտեղ հրապարակվել է Կասյանովի մասին նորությունը։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ոստիկանության Մոսկվայի վարչությունը քննում է Միխայիլ Կասյանովի մասնակցությամբ միջադեպի հանգամանքները։

 

Նախօրեին ընդդիմադիր «ПАРНАС» կուսակցության նախագահ Միխայիլ Կասյանովը ոստիկանություն դիմում է ներկայացրել իր վրա նետված տորթի առնչությամբ: Նա պատմել է, որ ընթրելիս է եղել ռեստորանում, երբ անհայտ անձինք մտել են և մոտեցել իր սեղանին: Դրանից հետո նրանցից մեկը տորթ է նետել նրա վրա՝ սպառնալիքներ բացականչելով։

 

Օրերս Կադիրովն Instagram-ի իր էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործիչներ Միխայիլ Կասյանովը և Վլադիմիր Կարա-Մուրզան պատկերված էին հրացանի թիրախի տակ։ Ավելի ուշ Instagram ծառայությունը հեռացրել է նրա հրապարակումը։

 

 

Միխայիլ Կասյանովը՝

էլի՞ ես. Կադիրովը մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործչի վրա տորթ նետելու հետ կապված միջադեպը