Ադրբեջանում ռազմական ներուժի կուտակումը մեծացնում է 2016թ. ԼՂ հակամարտության սրման հավանականությունը. զեկույց

12:39 • 10.02.16

ԱՄՆ հետախուզությունը հայտարարել է 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հավանականության մասին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ զինված ուժերի հարցերով ԱՄՆ սենատի հանձնաժողովի առաջ ներկայացրած ամենամյա զեկույցում։


Զեկույցում, մասնավորապես, ասված է.
 

«Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շարունակել է բարձր մնալ 2015 թվականին։ Բաքվի կողմից կայուն ռազմական ներուժի կուտակումն Ադրբեջանում տնտեսական վատթարացող պայմանների հետ մեկտեղ մեծացնում է 2016թ. հակամարտության պոտենցիալ սրման հավանականությունը։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություններից հրապարակայնորեն հրաժարվելու, ինչպես նաև Հայաստանի կողմից իր վերահսկողության տակ գտնվող տարածքից հրաժարվելու ցանկության բացակայությունը շարունակելու է բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը»։

 

Ադրբեջանում ռազմական ներուժի կուտակումը մեծացնում է 2016թ. ԼՂ հակամարտության սրման հավանականությունը. զեկույց