ԱՄՆ-ում «Ինչպես պահպանել ամուսնությունը» գրքի հեղինակը սպանել է իր կնոջը

11:41 • 10.02.16

Ամերիկացի իրավապահները ձերբակալել են Մայամիի 31-ամյա բնակիչ Դերեկ Մեդինային, ով սպանել է սեփական կնոջն ու դիակի շոկային լուսանկարը տեղադրել համացանցում:

 

Սակայն, ինչպես նշում է pravda.ru-ն, այս ողջ պատմության ամենաանհեթեթ մասն այն է, որ մարդասպանը գրող է և ընտանեկան ներդաշնակության վերաբերյալ մի շարք գրքերի հեղինակ: Հետաքրքրական է, որ դրանցից մեկը կրում է «Ինչպես ես պահպանեցի կյանքս, ամուսնությունս ու ընտանիքս շփման միջոցով» վերնագիրը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 26-ամյա կնոջ` Ջենիֆեր Ալֆոնսոյի դին հայտնաբերվել է Մայամիի հարավային հատվածի թաունհաուսում: Նույն վայրում է գտնվել նաև կնոջ 10-ամյա աղջիկը` նախորդ ամուսնությունից: Բարեբախտաբար, երեխան չի տուժել:

 

Ամուսնու հրապարակած շոկային լուսանկարում երիտասարդ կինը ծնկի է իջել ու գլուխը կախ վիճակով հենել խոհանոցի պատերի անկյանը: Կնոջ մարմնի տարբեր հատվածներին, ինչպես նաև պատերին արյան հետքեր են երևում:

 

«Ես բանտ կգնամ կամ էլ մահապատժի կենթարկվեմ կնոջս սպանության համար: Ընկերնե՛ր, ես ձեզ սիրում եմ ու կկարոտեմ: Ձեզ լավ նայեք ու իմ մասին լսեք լուրերով»,-  Facebook-ում տեղադրված լուսանկարը մակագրել է Մեդինան:

 

Ավելի ուշ տղամարդը պատմել է, որ Ջենիֆերն իրեն առաջինն է  հարվածել` սպառնալով դանակով, իսկ ինքը` չդիմանալով նման վերաբերմունքի, սպանել է կնոջը:

 

ԱՄՆ-ում «Ինչպես պահպանել ամուսնությունը» գրքի հեղինակը սպանել է իր կնոջը