Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել բանակի գլխավոր շտաբի ղեկավարին. լրատվամիջոցներ

14:22 • 10.02.16

Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի ղեկավար Ռի Յոն Գիլը մահապատժի է ենթարկվել կոռուպցիայի մեղադրանքների առնչությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Բանակի գեներալ Ռի Յոն Գիլը նաև մեղադրվել է շահադիտական նպատակներ հետապնդելու համար։

 

Այդ տեղեկությունը հայտնած հարավկորեական «Յոնհապ» գործակալությունը վկայակոչում է Հյուսիսային Կորեայում իր աղբյուրին։

 

Վերջին անգամ գեներալը հայտնվել է հասարակության մեջ 2014 թվականին: Նույն տարվա հոկտեմբերին հարավկորեական Korea Joongang Daily-ն արդեն գրել է այն մասին, որ Ռի Յոն Գիլը հավանաբար մահապատժի է ենթարկվել, քանի որ Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ-ներում դադարել են հայտնվել նրա մասին նորություններ:

 

Հյուսիսային Կորեայում մահապատժի են ենթարկել բանակի գլխավոր շտաբի ղեկավարին. լրատվամիջոցներ