Ադրբեջանը ճշտում է Նուլանդի կապը ԵԽԽՎ-ում ԼՂ-ի մասին բանաձևի չընդունման հետ. Մամեդյարով

15:47 • 10.02.16

Ադրբեջանը ճշտում է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցչի կապը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևի չընդունման հետ։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ շվեդ գործընկերոջ՝ Մարգոտ Վալստրյոմի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում։

 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատանը հանձնարարվել է ուսումնասիրել հարցը։

«Դեսպանատունը պարզում է։ Երբ հայտնի կլինեն արդյունքները՝ հայտարարություն կարվի»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանում 66 «կողմ», 70 «դեմ» և 45 «ձեռնպահ» ձայներով և ծափահարություններով չէր ընդունվել Ռոբերտ Ոուլթերի `«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» հակահայ զեկույցը: