Սերգեյ Մանասարյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից և նշանակվել Չինաստանում ՀՀ դեսպան

11:04 • 10.02.16

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Մանասարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։
 

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):


 

Սերգեյ Մանասարյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից և նշանակվել Չինաստանում ՀՀ դեսպան