Լեհաստանի ԱԳՆ-ն բողոք է հղել BBC-ին` երկրի մասին սյուժեի վերաբերյալ

18:08 • 10.02.16

Լեհաստանի արտգործնախարարությունը բողոքի նամակ է ուղարկել BBC հեռուստաընկերությանը հունվարին հեռարձակված Լեհաստանի մասին սյուժեի վերաբերյալ, գրում է РИА Новости-ն:
 

Լեհաստանի դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ սյուժեն «սխալ լույսի ներքո է ներկայացնում Լեհաստանում իրավիճակը»: Նամակում, որտեղ «Newsnight» հաղորդման սյուժեն անվանվել է «մակերեսային», ընկերությանը խնդրում են ուշադրություն դարձնել ռեպորտաժի հեղինակների կողմից «լրագրողական ստանդարտները» չպահպանելու վրա:
 

Նամակում նաև նշվում է նյութի սուբյեկտիվ ներկայացման, չափազանց էմոցիոնալ ոճի, անհստակության երկրում տիրող իրավիճակի պարզեցման մասին:
 

Լեհաստանի ԱԳՆ-ի կարծիքով՝ սյուժեում ներկայացվել է միայն «կոնֆլիկտի մի մասի, այսինքն՝ իշխող կուսակցության հակառակորդների» կարծիքը:

 

Լեհաստանի ԱԳՆ-ն բողոք է հղել BBC-ին` երկրի մասին սյուժեի վերաբերյալ