«Коммерсанть»-ը հայտնել է Պուտինի՝ ռուսաստանցիների հետ ուղիղ կապի անցկացման ամսաթիվը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն «ուղիղ կապի» շրջանակում իր ավանդական ամենամյա հաղորդակցությունը ռուսաստանցիների հետ կանցկացնի ապրիլի 14-ին։ Այդ մասին հայտնել է «Коммерсанть»-ը՝ հեռուստատեսային ոլորտում աղբյուրի վկայակոչելով:
Հաղորդվում է, որ հեռարձակումը կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին:
ՌԴ նախագահին հնարավոր կլինի հարց տալ շրջաններից ուղիղ հեռուստատեսային միացումների ընթացքում, SMS-հաղորդագրությունների միջոցով, թողնելով հարցը հաղորդման կայքում կամ ուղարկելով տեսահարց: Բացի այդ, այս տարի նախատեսվում է ավելացնել հարցեր ուղարկելու հնարավորությունը ICQ մեսենջերով։










