Սահարայում սկսել է գործել աշխարհի ամենամեծ արևային կայանը (լուսանկարներ)
Մարոկկոյում սկսել է գործել աշխարհի ամենամեծ կենտրոնացված արևային էներգիայի կայանը, հաղորդում է CNN-ը:
Որպես «Լոուրենս Արաբացի» և «Գլադիատոր» ֆիլմերի նկարահանման վայր հայտնի Ուարզազատ քաղաքի մոտակայքում գտնվող վայրը կարող է արտադրել այնքան էներգիա, որով կարելի է մինչև 2018 թվականն ապահովել մեկ միլիոնից ավելի տուն և նվազեցնել արտանետումները տարեկան 760 հազար տոննայով։ Այդ տվյալներն է հայտնել Climate Investment Funds ֆինանսական խումբը։
Մարոկկոյի Մուհամեդ VI թագավորը սկիզբ է դրել երեք մասից բաղկացած ծրագրի առաջին փուլին՝ 2016 թվականի փետրվարի 4-ին սեղմելով կայանի շահագործման կոճակը։
Արևային կայանը, որը կոչվում է «Նուր համալիր», օգտագործում է կենտրոնացված արևային էներգիա, որը շատ ավելի թանկ է արժենում, քան լայնորեն տարածված ֆոտոգալվանային վահանակների տեղադրումը, բայց ի տարբերություն վերջինների՝ թույլ է տալիս էներգիան պահպանել գիշերները և ամպամած օրերին։



















