Բախումներ Թուրքիայում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Շըրնաք նահանգում թուրքական անվտանգության ուժերի ու քուրդ զինյալների միջև բախումներ են գրանցվել. զոհվել է 1 թուրք զինվոր, վիրավորվել են երկուսը։
Ինչպես տեղեկացնում է Anadolu գործակալությունը, համաձայն ստացված տեղեկությունների՝ անվտանգության ուժերը փորձել են կասեցնել դեպի Սիրիայի տարածք անցնել փորձող զինյալներին։ Ի պատասխան «Կա՛նգ առ» հրամանի՝ նրանք կրակ են բացել։
Նույն նահանգում գրանցվել է նաև մեկ այլ միջադեպ։ Հարձակում է իրականացվել ոստիկանական մեքենայի վրա, ինչի հետևանքով 1 ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։










