Մերկելը ներգաղթյալների հարցում ողբերգական սխալ է թույլ տվել. Թրամփ

11:54 • 10.02.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճիշտ չի եղել՝ երկիր թողնելով հազարավոր փախստականների, ինչպես նաև ափսոսանք է հայտնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Ես կարծում եմ, որ Անգելա Մերկելը ողբերգական սխալ է թույլ տվել ներգաղթյալների հարցում»,-հայտարարել է Թրամփը ֆրանսիական Valeurs Actuelles պարբերականին տված հարցազրույցում։

 

«Եթե դուք իրավիճակին վճռական ու գրագետ եք մոտենում, ապա դա Եվրոպայի վերջն է։ Դուք կարող եք բախվել իրական հեղափոխությունների»,-հավելել է Թրամփը։

 

ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնողը նշել է, որ Բրյուսելը դարձել է ահաբեկիչների տարածման միջավայր, Փարիզի որոշ շրջաններ ու Ֆրանսիայի այլ հատվածներ, Թրամփի կարծիքով, դարձել են արգելված գոտիներ։

 

«Ցավոք, Ֆրանսիան այժմ այնպիսին չէ, ինչպես մի ժամանակ էր, Փարիզը նույնպես»,-ասել է Թրամփը։

 

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունների թեմային՝ հայտարարելով, որ իր կարծիքով՝ ԱՄՆ-ն կարող էր լավ հարաբերություններ ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ոչինչ ավելի վատ չէ, քան ներկա իրադրությունը, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը գրեթե չեն շփվում միմյանց հետ։
 

Մերկելը ներգաղթյալների հարցում ողբերգական սխալ է թույլ տվել. Թրամփ