Կան տեղեկություններ Թուրքիայի և ԻՊ-ի միջև գաղտնի կապերի մասին. Լավրով
Ռուսաստանը տեղեկություններ ունի Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարության միջև գաղտնի կապերի մասին։ Այդ մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Կան տեղեկություններ այն մասին, որ ԻՊ-ի ղեկավարությունը շարունակում է թուրքական ղեկավարության հետ գաղտնի կապերը»,- հայտնել է նախարարը:
«Նրանք քննարկում են ներկայիս իրավիճակում գործողությունների տարբերակները, երբ մեր ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով մաքսանենգության ավանդական ուղիների հնարավորությունները լրջորեն սահմանափակվել են»,- նշել է Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ-ն բազմիցս հայտարարել է ԻՊ-ի գրոհայինների կողմից դեպի Թուրքիայի տարածք նավթի մաքսանենգության մասին։










