Երևանում 29-ամյա երիտասարդը քունքին ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է ԲԿ. թարմացված

20:24 • 10.02.16

Փետրվարի 10-ին՝ ժամը 19.32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի ավտոտնակներից մեկում 29 տարեկան երիտասարդը ցանկանում է ինքնասպան լինել.տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը։
 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում 1987 թ. ծնված Ս. Ա.-ը քունքին ստացած հրազենային վնասվածքով շտապօգնության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Երևանում 29-ամյա երիտասարդը քունքին ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է ԲԿ. թարմացված