Ռուսաստանը պատրաստ է կիսվել Թուրքիայի և ԻՊ-ի միջև կապերի մասին տեղեկատվությամբ. երկրի ԱԳՆ

16:26 • 10.02.16

Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի հետ կիսվել «Իսլամական պետության» զինյալների և Թուրքիայի շփումների մասին տեղեկատվությամբ։


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Մենք պատրաստ ենք ոչ միայն տվյալներ ներկայացնել, այլև համակարգել մեր քայլերը, տեղեկատվություն փոխանակել մեր արևմտյան գործընկերների հետ՝  նրանց հարմար ցանկացած ձևաչափով»,-ասել է նա։

 

Պաշտոնյան նաև ընդգծել է, թե Արևմուտքի կողմից հետաքրքրվածության որևէ դրսևորում չի երևում։

 

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական իշխանությունները չեն մոռանա, թե ինչպես է Թուրքիան աջակցում ահաբեկիչներին։

Ռուսաստանը պատրաստ է կիսվել Թուրքիայի և ԻՊ-ի միջև կապերի մասին տեղեկատվությամբ. երկրի ԱԳՆ