Արտակարգ միջադեպ Մոսկվայի մետրոյում. գծերի վրա հայտնված ուղևորները հրաշքով են փրկվել
Մոսկվայի մետրոյի «Կրասնոսելսկայա» կայարանում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել, որի կենտրոնում հայտնված երեք անձինք հրաշքով են փրկվել:
Ինչպես հաղորդում է Life News-ը` ականատեսների խոսքով` մայրաքաղաքային մետրոյի ուղևորուհիներից մեկը պատահաբար ընկել է գնացքի հարթակից: Նրան օգնության են շտապել միանգամից մի քանի մարդ, որոնց թվում ոստիկան է եղել:
Տղամարդիկ փորձում էին դուրս բերել ուղևորուհուն, սակայն մոտեցող գնացքը չափազանց արագ էր ընթանում: Բարեբախտաբար օգնության հասած տղամարդկանց հաջողվել է ուշագնաց վիճակում գտնվող կնոջը տեղավորել գծերի արանքում, իսկ իրենք արագ դուրս են եկել գծերից:
Վայրկյաններ անց ժամանած գնացքը կանգ է առել հենց նրանց դիմաց:










