Ամերիկյան բանակում ստեղծել են պիցցա, որ կարող է պահպանվել մինչև 3 տարի

21:53 • 11.02.16

Ամերիկյան զինուժում ստեղծվել է պիցցա, որի պիտանելիության ժամկետը երեք տարի է:


Fox News-ը հայտնում է, որ համտեսողները փորձել և ասել են, որ անգամ նման երկար պիտանելիության դեպքում, «զինվորական պիցցան» շարունակում է նույնքան համեղ լինել:

 

ԱՄՆ-ի բանակի ներկայացուցիչ Լորեն Օլեքսիկը խոստովանել է, որ այս պիցցան ունի «մեկօրյա հնության» պիցցայի համ: Նա վկայակոչել է զինվորականների ասածները, թե միևնույնն է պիցցան «դուրեկան է»:


Աղբյուրը հայտնում է, որ այս սննդատեսակի դեպքում կիրառվել է Հարդլի տեխնոլոգիան, որը շերտ առ շերտ կանխարգելու է մանրէների առաջացումը:


Այս պիցցան ամերիկյան բանակում կհայտնվի հաջորդ տարվանից:

 

Ամերիկյան բանակում ստեղծել են պիցցա, որ կարող է պահպանվել մինչև 3 տարի