Սիրիական բանակի առաջխաղացման ժամանակ 23 ահաբեկիչ է սպանվել
Սիրիական բանակը և աշխարհազորայինների ջոկատները մի քանի օրում 23 ահաբեկիչ են ոչնչացնել Սիրիայի հյուսիսային Համա նահանգում: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել են սիրիական բանակի հրամանատարությունից:
Ինչպես տեղեկացրել է գործակալության զրուցակիցը` բանակայիններն առաջխաղացում են գրանցել Իդլիբ և Համա նահանգների սահմանին գտնվող երեք գյուղերում և ահաբեկիչների հենակետերում:
Առաջխաղացման ընթացքում կառավարական զորքերը ոչնչացրել են ահաբեկիչների կրակակետերից և ամրություններից մի քանիսը: Այդ ընթացքում ահաբեկիչների կառույցների ուղղությամբ ավիահարվածներ են հասցրել ՌԴ և Սիրիայի օդուժը: Առաջխաղացումն ընթանում է հրետանու աջակցությամբ:










