Ռուսական ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Դոմինիկյան Հանրապետությունում (տեսանյութ)

10:51 • 11.02.16

Դոմինիկյան Հանրապետությունից Մոսկվա թռչող ռուսական ավիաընկերության «Բոինգ-777» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել, հաղորդում է interfax.ru-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի:

 

Գործակալության տեղեկություններով՝ ինքնաթիռը վերադարձել է Պունտա-Կանայի օդանավակայան՝ տեխնիկական անսարքության պատճառով: LifeNews-ը, վկայակոչելով ականատեսների, հաղորդում է, որ ինքնաթիռում վառվել է շարժիչներից մեկը։

 

Ականատեսների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել թռիչքի 15-րդ րոպեին, երբ ինքնաթիռը եղել է մոտ հինգ կիլոմետր բարձրության վրա:

 

Ուղևորներից մեկը հայտնել է, որ վայրէջքը տեղի է ունեցել իջեցված թթվածնային դիմակներով, մարդկանց տարհանել են փչովի փրկարարական աստիճաններով: Վիրավորներ չկան:

 

7Dias.com պորտալը հաղորդում է, որ Orenair ավիաընկերության ինքնաթիռում եղել է 351 ուղևոր և անձնակազմի 20 անդամ:

 

Ռուսական ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Դոմինիկյան Հանրապետությունում (տեսանյութ)