ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Քրիս Քրիսթին հանել է թեկնածությունը
Նյու Ջերսիի նահանգապետ, հանրապետական Քրիս Քրիսթին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարից հրաժարվելու մասին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Ես հպարտանում եմ այն արշավով, որը մենք իրականացրինք։ Առաջադրվելով նախագահի պաշտոնում՝ ես փորձեցի արտահայտել այն, ինչին միշտ հավատացել եմ՝ կարևոր է խոսել այն մասին, ինչ մտածում ես, կարևորը փորձն է, կարևորը կոմպետենտությունն է»,-գրել է նա։
Քրիսթին նաև ասել է, թե նախընտրական արշավը թողնում է առանց «փոքր-ինչ անգամ ափսոսելու»։










