Դեյր էզ-Զորի բնակիչներին 50 տոննա ռուս-սիրիական օգնություն է ուղարկվել

10:10 • 11.02.16

Ռուս-սիրիական հերթական հումանիտար օգնությունը տրամադրվել է զինյալների կողմից շրջափակված Դեյր էզ-Զորի բնակիչներին. ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է Սիրիայում Ռուսական ռազմատիեզերական ուժերի ներկայացուցիչը։

 

Բեռը գցվել է 4 կմ բարձրությունից՝ կառավարական զորքի վերահսկողության տակ գտնվող վարչական շրջաններում։

 

Բեռի ընդհանուր կշիռը կազմել է ավելի քան 50 տոննա։ Այն տեղ հասցնելը տևել է 2 ժամից ոչ ավելի։

Դեյր էզ-Զորի բնակիչներին 50 տոննա ռուս-սիրիական օգնություն է ուղարկվել