Հաստատվեց «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման 2016 թ. ծրագիրը
Գործադիրն այսօր հաստատեց «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման 2016թ ծրագիրը:
Որոշումն արձանագրային է, այն մշակելիս հաշվի են առնվել «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների իրականացման 2012-2015թթ. արդյունքները, դրանց հիման վրա մշակվել են 2016 թվականի ծրագրի իրականացման սկզբունքները:
Ծրագրի նպատակն է հայոց լեզ¬վի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշակութային ծրագրերի և հա¬յագի¬տա¬կան օջախների գործունեությունը օժանդակելը, համայնք¬նե-րում առկա նե¬րու¬ժի հաշվառու¬մը, համախմբումը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավ-մանն աջակցությունը՝ հայերենի ուսուցման, իմացության մակարդակի բարձրացման, Սփյուռքի տարբեր բնագավառների գործիչների, համայնքների, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների մասնագիտական գիտելիքների խորացման, արդի պահանջներին համապատասխան որակավորման բարձրացմանն աջակցության նպատակով իրականացվող 5 դասընթացների իրականացման միջոցով:
Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը, 2016 թվականին հինգ դասընթացների ընթացքում կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ: Ամառային դպրոցը սփյուռքահայության համար կդառնա հայերենի ուսուցման, մասնագետների վերապատրաստման հաստատուն կենտրոն Հայաստանում:
«Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում» միջոցառումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին (ընդամենը 120000.0 հազ. դրամ):










