Եգիպտոսում ուղևորատար գնացք է գծերից դուրս եկել (տեսանյութ)

09:17 • 11.02.16

Եգիպտոսի Բենի-Սուեյֆ շրջանում ուղևորատար գնացք է գծերից դուրս եկել, առաջին երկու վագոնները շրջվել են, հաղորդում է lenta.ru-ն:

 

Ասուանից Կահիրե ուղևորվող գնացքը բախվել է ճանապարհին գտնվող ցեմենտի բլոկին: Դեպքի հետևանքով վիրավորվել է առնվազն 61 մարդ, նրանցից 37-ը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաև շտապօգնության ջոկատները:

 

Եգիպտոսում ուղևորատար գնացք է գծերից դուրս եկել (տեսանյութ)