Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Վիետնամի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

11:12 • 11.02.16

Ղազախստանի խորհրդարանի սենատը (վերին պալատը) վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և նրա անդամ պետությունների ազատ առևտրի մասին համաձայնագիրը Վիետնամի հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Փաստաթուղթը, որը ստորագրվել է Ղազախստանի Բուրաբայ շրջանում 2015թ. մայիսի 29-ին, կոչված է բարենպաստ պայմաններ ստեղծել համատեղ առևտրի և ներդրումների համար։


Համաձայնագիրը նախատեսում է առանց մաքսի առևտուր ԵՏՄ երկրների և Վիետնամի միջև։

 

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է ազգային էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կուսաինովը, որոշ արտադրանքների համար որոշված է անցումային փուլ` ներմուծման մաքսերի չեղարկման վերաբերյալ:

 

 

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է Վիետնամի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը