Հալեպի մոտակայքում մարտերի պատճառով մոտ 50.000 սիրիացի փախստական է դարձել. Կարմիր խաչ

12:05 • 11.02.16

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գնահատականով` Հալեպի մոտակայքում մարտերի ընթացքում իր բնակության վայրը լքել է մոտ 50.000 մարդ։ Բացի այդ, ընդհատվել են շրջափակված քաղաքի մատակարարման ուղիները, գրում է Deutsche Welle-ն:

 

Կոմիտեն փորձում է բուժօգնություն կազմակերպել և կարգավորել ջրի և մթերքների մատակարարումները Հալեպ, որտեղ, ՄԱԿ-ի տվյալներով, քաղաքակրթությունից կտրված է մինչև 300.000 մարդ:

 

Սիրիայում կոմիտեի պատվիրակության ղեկավար Մարիաննա Գասերի խոսքով` մարտերը մարդկանց համար անտանելի պայմաններ են ստեղծում: Օդի ջերմաստիճանը ծայրահեղ ցածր է: Մշտական բնակության վայրից քշված մարդիկ փորձում են գոյատևել առանց պաշտպանության, առանց ջրի և սննդի` ծայրահեղ վտագավոր պայմաններում:

 

Կոմիտեի աշխատակիցներին հաջողվել է Հալեպի շրջան հասցնել սննդամթերք մոտ 10.000 մարդու համար, ինչպես նաև կազմակերպել ջրի բաժանման 100 կետ։

 

Կարդացեք նաև՝

Հալեպում առաջին պայթյուններից 4 տարի է անցել

 

 

Հալեպի մոտակայքում մարտերի պատճառով մոտ 50.000 սիրիացի փախստական է դարձել. Կարմիր խաչ