ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները կոչ են արել Սիրիայում զինադադար հաստատել

09:09 • 11.02.16

ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները կոչ են արել անմիջապես դադարեցնել կրակը Սիրիայում և ապահովել առանց խոչընդոտների հասանելիություն երկրի բնակիչներին օգնություն տրամադրելու համար, գրում է РИА Новости-ն:

 

Պարենի համաշխարհային ծրագրի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Սիրիայում աշխատող մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների (ընդհանուր՝ 160 կազմակերպություն) անունից արված համատեղ հայտարարությունում կոչ է արվում ապահովել խաղաղ բնակիչների տեղաշարժման ազատությունը և սիրիական քաղաքներում շրջափակման վերացումը, մարդասիրական օգնության տրամադրման համար առանց խոչընդոտների հասանելիություն, երեխաների կողմից կրթություն ստանալու համար մարդասիրական ընդմիջումների հաստատումը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ դպրոցների և հիվանդանոցների վրա հարձակումների դադարեցումը:

 

ՄԱԿ-ի տարածած հայտարարությունում նշվում է, որ Սիրիայում հինգ տարի շարունակվող հակամարտության զոհ է դարձել արդեն ավելի քան 250 հազար մարդ, երկրի 17 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել տները, «ևս միլիոնավոր սիրիացիներ փախել են երկրից»:

 

ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները կոչ են արել Սիրիայում զինադադար հաստատել