Ինտերպոլը Խոդորկովսկու հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարել. «Ինտերֆաքս»

10:21 • 11.02.16

Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ, հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի:

 

Գործակալության զրուցակցի տվյալներով՝ Ռուսաստանի գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի նյութերի հիման վրա որոշումը փոխանցվել է Լիոնում Ինտերպոլի կենտրոնական բյուրո:

 

Հարցումը կապված է Խոդորկովսկու դեմ Ռուսաստանում հեռակա մեղադրանքի ներկայացման հետ՝ Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանությանը ներգրավվածության առնչությամբ:

 

Ինտերպոլի պաշտոնական կայքում, որտեղ տեղադրված են կազմակերպության կողմից բոլոր հետախուզվողների մասին տեղեկությունները, Խոդորկովսկու անունը չի նշվում:

 

Ռուսաստանի քննչական կոմիտեն 2015 թվականի ամռանը վերսկսել է 1998 թվականին Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանության հետաքննությունը: Դրանից քիչ ժամանակ անց Միխայիլ Խոդորկովսկուն հեռակա մեղադրանք է ներկայացվել, դատարանը որոշում է կայացրել նրան հեռակա կարգով ձերբակալելու և նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:

Ինտերպոլը Խոդորկովսկու հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարել. «Ինտերֆաքս»