Իրանում համաներում է շնորհվել ավելի քան 1000 կալանավորի

09:05 • 11.02.16

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամանագիր է ստորագրել ավելի քան 1000 կալանավորների համաներման մասին, ինչը կապված է Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա տոնակատարության հետ, որը երկրում նշվում է փետրվարի 11-ին, գրում է Корреспондент-ը:

 

«Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի նախօրեին իսալամական հեղափոխության հոգևոր առաջնորդը չորեքշաբթի երեկոյան համաձայնել է դատական իշխանության առաջարկին, այն է` ներում շնորհել 1059 կալանավորի, ովքեր դատապարտվել են քաղաքացիական, հեղափոխական և ռազմական դատարանների կողմից»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Այդ դատապարտյալների համաներման մասին խնդրագիրն այաթոլային էր ուղարկել Իրանի Գերագույն դատարանի նախագահը։

Իրանում համաներում է շնորհվել ավելի քան 1000 կալանավորի