Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայում

20:20 • 11.02.16

Արմեն Ջիգարխանյանին այսօր տեղափոխել են Մոսկվայի սրտաբանական հիվանդանոցներից մեկը` սրտի հետ կապված սուր խնդիրների պատճառով:

 

Life News-ի հաղորդմամբ` դերասանին մոսկովյան հիվանդանոց է հասցրել նրա կինը: Բժիշկները նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում, որտեղ էլ հետազոտություն են անցկացրել:


Կնոջ խոսքով` Ջիգարխանյանի մոտ բարձր ջերմություն,  հարբուխ, ինչպես նաև սուր շնչառական վիրուս է առկա: Ինչպես նա ընդգծել է, ամուսնուն միշտ հիվանդանոց են տեղափոխում, երբ նրա մոտ բարձր ջերմություն է լինում:  Նրանք հիվանդանոցում կմնան մոտ մեկ շաբաթ:


Նշվում է, որ 80-ամյա  դերասանը սրտի իշեմիկ հիվանդություն ունի: Հարբուխի ֆոնին նրա մոտ անկայուն ստենոկարդիա է առաջացել: Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում:

 

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայում