Շվեյցարիայում բանտի աշխատակցուհին փախել է բռնաբարության համար մեղադրվող կալանավորի հետ

14:44 • 11.02.16

Շվեյցարիայում Սիրիայից ներգաղթյալ Հասան Կիկոն, որը մեղադրվում է անչափահաս աղջկա բռնաբարության համար, բանտից փախել է անվտանգության աշխատակցուհիներից մեկի՝ Անգելա Մագդիչիի հետ, գրում է The Sun-ը։


Ոստիկանությունը ենթադրում է, որ 32-ամյա Մագդիչին սիրահարվել է 27-ամյա Կիկոյին և նրան օգնել է կազմակերպել փախուստը։

 

Նրանք պատժիչ հաստատությունից հեռացել են գիշերը, երբ Մագդիչին հնարավորություն է ունեցել հեռանալ գործընկերներից աննկատ։ Ենթադրաբար՝ հետախուզվողները կարող են լքած լինել երկիրը։

 

«Անվտանգության աշխատակիցները պետք է աշխատանքային հարաբերություններ պահպանեն բանտարկյալների հետ, սակայն երբեմն անհրաժեշտություն է ծագում նրանց հետ զրուցելու։ Դա մեր ամենօրյա կյանքն է։ Սակայն մենք պետք է պահպանենք հեռավորությունը, որը կկանխեր նման դեպքերի կրկնությունը»,-ասել է բանտի տնօրեն Ռոլանդ Ցուրկիրխենը։

 

2014 թվականի նոյեմբերին Հասան Կիկոն 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել 15-ամյա աղջկա բռնաբարության համար։ 2010 թվականին նա ապաստան էր խնդրել Շվեյցարիայից՝ պնդելով, թե եղել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գերին։

 

Շվեյցարիայում բանտի աշխատակցուհին փախել է բռնաբարության համար մեղադրվող կալանավորի հետ