Մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը հատել է 90 ռուբլու շեմը

13:52 • 11.02.16

Մոսկովյան բորսայի աճուրդներում եվրոյի փոխարժեքը հատել է 90 ռուբլու շեմը։ Մոսկվայի ժամանակով ժամը 11:40-ի դրությամբ մեկ եվրոյի համար տվել են 90,10 ռուբլի, ինչը 1,3 ռուբլով ավելի է նախօրեին գրանցված արդյունքից, գրում է meduza.io-ն։

 

Դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ նույնպես ավելացել է: Մոսկվայի ժամանակով 11:40-ի դրությամբ դոլարն արժեցել է 79,44 ռուբլի՝ 83 կոպեկով շատ, քան նախօրեին։

 

Ռուսական արժույթն էժանանում է նավթի նվազող համաշխարհային գների ֆոնին: Լոնդոնի ICE բորսայում Brent նավթը փետրվարի 11-ի առավոտյան վաճառվել է բարելի համար 30,60 դոլարով: Ամերիկյան WTI նավթն արժե 26,83 դոլար (-2,31 տոկոս):

Մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը հատել է 90 ռուբլու շեմը