ՆԱՏՕ-ն որոշել է ուժեղացնել հետախուզությունը Սիրիայի և Թուրքիայի սահմանին

15:30 • 11.02.16

ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների նախարարները հինգշաբթի օրը որոշում են կայացրել ուժեղացնել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին հետախուզությունը։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է РИА Новости-ն։

 

«Մենք որոշում ենք կայացրել ուժեղացնել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին հետախուզությունը»,- ասել է նա Բրյուսելում լրագրողներին՝ պաշտպանության նախարարների մակարդակով ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի երկրորդ օրվա ավարտից հետո։

ՆԱՏՕ-ն որոշել է ուժեղացնել հետախուզությունը Սիրիայի և Թուրքիայի սահմանին