ՆԱՏՕ-ն հավանության է արժանացրել Էգեյան ծովում փախստականների պաշտպանության ծրագիրը. Պենտագոն

17:32 • 11.02.16

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հավանության են արժանացրել Էգեյան ծովում փախստականների պաշտպանության ծրագիրը։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը, գրում է РИА Новости-ն։

 

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էին, որ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով կառաջարկեն ՆԱՏՕ-ին «սահմաններին, այդ թվում՝ Էգեյան ծովի շրջակայքում, մոնիթորինգի մեխանիզմներ ստեղծել»։

 

Թուրքիան նաև նշել է ծովում կամ ՆԱՏՕ-ի կողմից բռնված ներգաղթյալներին ընդունելու պատրաստակամության մասին:

 

ՆԱՏՕ-ի հավաքած տեղեկատվությունը փոխանցվելու է Թուրքիայի իշխանություններին՝ անօրինական ներգաղթյալներ փոխադրողների դեմ պայքարելու համար:

 

 

ՆԱՏՕ-ն հավանության է արժանացրել Էգեյան ծովում փախստականների պաշտպանության ծրագիրը. Պենտագոն