Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել Պուտինի դեմ (տեսանյութ)

16:48 • 11.02.16

Հայտնի ռուս քաղաքական ակտիվիստ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի Տվերի շրջանային դատարան հայց է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ:

 

Ինչպես նշում է meduza.io կայքը, Նավալնիի կարծիքով՝ Պուտինը խախտել է «Կոռուպցիային հակազդելու» մասին օրենքը։

 

Ակտիվիստը պնդում է, որ Ազգային բարեկեցության հիմնադրամից «ՍԻԲՈՒՐ» ընկերությանը ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշումը ստորագրելիս Պուտինը չի հայտնել շահերի բախման մասին:


Նավալնին մանրամասնել է, որ «ՍԻԲՈՒՐ»-ի բաժնետերերից մեկը Պուտինի ենթադրյալ դստեր` Եկատերինա Տիխոնովայի ամուսինն է` Կիրիլ Շամալովը։

 

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել Պուտինի դեմ (տեսանյութ)