Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից Սիրիայում հրադադար հաստատել. Reuters
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում առաջարկել են երկրում մարտի 1-ից հրադարար հաստատել: Այս տեղեկությունը Reuters գործակալությանը հայտնել է արևմտյան մի պաշտոնյա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տվյալ առաջարկն արդեն ներկայացվել է Միացյալ Նահանգներին, որի իշխանություններն ունեն մի շարք մտահոգություններ, և ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնություն դեռևս չկա:
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 9-ին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը պատմել է Սիրիայում հրադադարի հաստատման ռուսական ծրագրի մասին, որն արդեն ներկայացվել է ԱՄՆ-ին: Պաշտոնյան նշել է, որ ինքը չի կարող որևէ տեղեկություն բացահայտել ներկայացված առաջարկների շուրջ: Լավրովը սահմանափակվել է՝ միայն ասելով, որ իրենց կազմած ծրագիրը չի ենթադրում Սիրիայի նախագահ Բաշար ալ- Ասադի անհապաղ հրաժարականը, ինչին ձգտում է Արևմուտքը։










