Մոսկովյան թերթի խմբագիրն ամբողջ անձնակազմին ստիպել է աշխատանքից ազատման դիմում գրել՝ նրանց նամակագրության պատճառով

12:49 • 11.02.16

Time Out ամսագրի մոսկովյան տարբերակի գլխավոր խմբագիր Գենադի Ուստիյանը խնդրել է գրեթե ամբողջ խմբագրությանը սեփական կամքի համաձայն աշխատանքից ազատման դիմում գրել։

 

Զանգվածային հեռացման պատճառ է դարձել սոցիալական կայքում գաղտնի նամակագրությունը, որում խմբագրության աշխատակիցները քննարկել են խմբագրին՝ բացասական տեսանկյունից, հայտնել է Ուստիյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

Հաղորդագրության ամբողջական տեքստը հասանելի է սոցկայքի սահմանափակ թվով օգտատերերի, գրում է Лента-ն:

 

Ուստիյանը նշել է, որ ուրախությամբ պրոֆեսիոնալ բնութագիր կտա յուրաքանչյուր հեռացված աշխատակցի` գրելով. «Նա հրաշալի աշխատակից է։ Իհարկե, նա ներողություն չի խնդրի 40 րոպե ուշանալու համար և աշխատանքային ժամին ձեր մասին նամակագրություն կվարի»։

 

Ուստիյանը թերթը ղեկավարում է 2014-ից: Նախկինում նա ղեկավարել է The Hollywood Reporter ամսագրի ռուսական տարբերակը, Wonderzine առցանց պարբերականը, եղել է Interview ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը։
 

Մոսկովյան թերթի խմբագիրն ամբողջ անձնակազմին ստիպել է աշխատանքից ազատման դիմում գրել՝ նրանց նամակագրության պատճառով