Թուրքիան ու Հունաստանը խնդրում են ՆԱՏՕ-ին պարեկություն անել Էգեյան ծովում
Թուրքիան և Հունաստանը համաձայնել են դիմել ՆԱՏՕ-ին՝ խնդրելով պարեկություն անել Էգեյան ծովում՝ ներգաղթյալներին վերահսկելու և անօրինական ներգաղթյալների տեղափոխող մաքսանենգների դեմ պայքարելու համար։ Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անանուն գերմանացի պաշտոնյայի։
«Թուրքիան և Հունաստանը խնդրում են ՆԱՏՕ-ին հսկողության տակ առնել ազգային առափնյա պահակախմբերի և Frontex-ի հետ կապված իրավիճակը»,- հայտարարել է պաշտոնյան:
«Դա ՆԱՏՕ-ի խնդիրը չէ հետ ուղարկել կամ կանգնեցնել փախստականներով նավերը»,- նշել է պաշտոնյան:
Հաղորդվում է, որ Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ծովում փրկված կամ ՆԱՏՕ-ի կողմից բռնված փախստականներին: ՆԱՏՕ-ի կողմից հավաքված տեղեկությունները փոխանցվելու են Թուրքիայի իշխանություններին՝ անօրինական ներգաղթյալներին տեղափոխողների դեմ պայքարի համար:










