ԵԱՀԿ ԽՎ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ ունի

11:59 • 12.02.16

 

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան Կրիստիան Վիգեին նշանակել է ԵԱՀԿ ԽՎ՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում:
 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչութ յան պետ Արսեն Բաբայանը:
 

Դեռևս հայտնի չէ, թե նոր հատուկ ներկայացուցիչը երբ կայցելի տարածաշրջան:  Նա ջանքեր կգործադրի տարածաշրջանային մեծ նշանակություն ունեցող հարցերի կարգավորման ուղղությամբ:
 

Մինչ նոր նշանակումը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր Ժոաո Սոարեշը:

 

 

ԵԱՀԿ ԽՎ-ն Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ ունի