Անկարայում հերքել են, թե ռուս պրանկերները զանգահարել են Էրդողանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմում հերքել են, թե ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը զանգահարել են Թուրքիայի նախագահին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Ես այդ զանգի մասին ոչինչ չեմ լսել, սակայն ընդհանրապես նախագահին զանգելն այդքան հեշտ չէ։ Կարծում եմ, որ դա կեղծ է, քանի որ նման խոսակցությունների համար օգտագործվում են կապի հատուկ ալիքներ և հատուկ գործընթացներ են տեղի ունենում»,- հայտնել է աղբյուրը։
Ավելի վաղ պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը հայտարարել էին, թե հեռախոսային կատակ են սարքել Էրդողանի գլխին։ Նրանց պնդմամբ՝ նրանք Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու վարչապետ Արսենի Յացենյուկի անունից զանգահարել են Անկարա։










