ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան հայտարարել է 2017 թվականից պաշտոնը թողնելու մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր պաշտոնը կլքի 2017 թվականին։
Նրան կփոխարինի կազմակերպության այլ անդամ պետության ներկայացուցիչ։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է անձամբ Բորդյուժան։
«Հենց դա նկատի ունեի, երբ ասում էի, որ 2017 թվականից կսկսվի ՀԱՊԿ-ի բարձրագույն պաշտոնյաների ռոտացիան»,-հավելել է Բորդյուժան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բորդյուժայի լիազորությունները կավարտվեն 2017 թվականի հունվարի 1-ից։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2003 թվականից։
ՀԱՊԿ անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։










