Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Աթենքում ցույց անող զայրացած ֆերմերների դեմ
Հունաստանի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ուրբաթ օրը կենսաթոշակային բարեփոխումների ծրագրերի դեմ ցույց անող ֆերմերների դեմ, հայտնում է Reuters գործակալությունը։
Ֆերմերներն ավելի վաղ քարեր են նետել Աթենքում գտնվող Գյուղատնտեսության նախարարության շենքի վրա։
Ֆերմերները երեք շաբաթ է՝ արգելափակում են Հունաստանի ավտոճանապարհները:
Կրետե կղզուց մոտ 800 ֆերմեր է ժամանել Աթենք և ցույցի դուրս եկել Գյուղատնտեսության նախարարության շենքի առաջ՝ վանկարկելով. «Նրանք մեզ չեն ստիպի հնազանդվել»։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել շենքի վրա լոլիկներ և քարեր նետող ֆերմերներին ցրելու համար։










