Հյուսիսային և Հարավային Կիպրոսի իշխանություններն առաջին անգամ պայմանավորվել են սեփականության շուրջ
Բացի Թուրքիայից՝ այլ ոչ մի երկրի կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Մուստաֆա Աքընջին և Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը պայմանավորվել են կիպրոսցիների սեփականության փոխհատուցման շուրջ, ովքեր կորցրել էին այն 1974-ին` թուրքական զորքերի ներխուժման ժամանակ, գրում է Корреспондент-ը:
Կողմերի համաձայն` բանակցությունների ընթացքում առաջին անգամ երկար սպասված առաջընթաց է գրանցվել կղզու` քաղաքական և տնտեսական կառավարման հարցերում։ Այնուամենայնիվ, Անաստասիադիսը խորհրդարանում նշել է, որ կողմերի միջև գոյություն ունեն բազում չլուծված հարցեր։
Հակասությունների ամբողջական վերացման համար դեռևս շատ ժամանակ է պահանջվում, վստահ է կիպրոսցի նախագահը:
Կիպրոսը դժվարությամբ է դուրս եկել գլոբալ ֆինանսական ճգնաժամից, և կղզու քաղաքական սուբյեկտների միջև հին հակասությունները կրկին մակերես են դուրս եկել։










