Բրիտանական Independent թերթը հրաժարվում է տպագիր տարբերակից
Բրիտանական The Independent թերթը կհրաժարվի տպագիր տարբերակից, գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ESI Media հրատարակչությանը:
Ինչպես հայտարարվել է, թերթը կփակվի արդեն հաջորդ ամիս տպաքանակի անկման պատճառով: ESI Media-ի սեփականատերերը հայտնել են, որ թերթի վերջին տպագիր տարբերակը կթողարկվի շաբաթ օրը՝ մարտի 26-ին:
Բրիտանական The Independent օրաթերթը հիմնվել է 1986 թվականին: Համարվում է, որ այն գաղափարապես մոտ է լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը:










