ՌԴ-ում հայ երիտասարդը կրակայրիչ-ատրճանակով խանութներ է թալանել

11:08 • 12.02.16

ՌԴ Իվանովո շրջանում բնակվող Հայաստանի 30-ամյա քաղաքացին առևտրի կետերի վրա ավազակային հարձակումների շարք իրականացնելու համար կանգնել է դատարանի առաջ, գրում է ivday.ru-ն։

 

Տղամարդը վաճառողներին վախեցնելու համար կեղծ «ատրճանակ» է օգտագործել։ Դա եղել է հրազենի տեսքով կրակայրիչ։

 

Անցյալ տարի սեպտեմբերին նա մտել է խանութ, «զենքը» դրել վաճառողուհու որովայնին ու պահանջել ողջ գումարը։

 

Կինը վախեցել է՝ վստահ լինելով, որ գողի ձեռքին իրական ատրճանակ է։ Նա հանցագործին է տվել ողջ գումարը՝ մոտ 2000 ռուբլի։

 

Ավելի ուշ նա մեկ այլ խանութ է մտել, սակայն վաճառողը չի վախեցել ու դիմադրություն է ցույց տվել ու բղավել։

 

Դատավորը նրան մեղավոր է ճանաչել։ Նրան 4 տարվա ազատազրկում է սպառնում։

ՌԴ-ում հայ երիտասարդը կրակայրիչ-ատրճանակով խանութներ է թալանել