Պետք է Սիրիայի հարցում ՌԴ-ի և ԱՄՆ-ի զինվորականների միջև ուղիղ շփում հաստատվի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյունխենում բանակցություններից հետո հայտարարել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի զինվորականների միջև ուղիղ շփում պետք է հաստատվի, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Դուք, հավանաբար, կարող եք եզրակացնել, որ տեղի ունեցածի հանդեպ մեր գնահատականները Ջոնի (Քերիի) հետ չեն համընկնում։ Տարբերություններ կան, ինչի համար էլ ևս մեկ անգամ կասեմ, որ ահաբեկիչների վերաբերյալ այդ և այլ հարցերում ուղիղ կապերի հաստատումը կարևոր է ոչ միայն միջադեպերից խուսափելու, այլև Սիրիայի հարցով ռազմական կոալիցիայի շրջանակում համագործակցելու համար, որը գլխավորում են ԱՄՆ-ն և ՌԴ զինվորականները, որոնք Սիրիայում աշխատում են օրինական իշխանության հրավերով»,-ասել է նախարարը՝ Սիրիայի աջակցության միջազգային խմբի արդյունքներն ամփոփելով։










