Սիրիայում ցամաքային գործողություն սկսելը «սայթաքուն ճանապարհ» է. Լավրով

10:54 • 12.02.16

Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու պատրաստակամության մասին որոշ երկրների հայտարարությունը «սայթաքուն ճանապարհ» է։ Այդ կարծիքն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մյունխենում Սիրիայի իրավիճակի կարգավորմանը նվիրված բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, գրում է vesti.ru-ն։

 

«Հայտարարություններն այն մասին, թե հարկավոր է ցամաքային զորքեր պատրաստել, շատ սայթաքուն ճանապարհ է։ Ասում են, որ դա անհրաժեշտ է ԻՊ-ին հաղթելու համար, բայց ոչ մի կասկած չկա, որ դա միայն առիթ է հակամարտությունը սրելու համար»,- ասել է Լավրովը:

 

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը հայտարարություն է արել Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի կազմում ցամաքային գործողություն սկսելու պատրաստակամության մասին։ Նման հայտարարություն է հնչեցրել նաև Բահրեյնը։

 

 

Սիրիայում ցամաքային գործողություն սկսելը «սայթաքուն ճանապարհ» է. Լավրով