Ռուսաստանը խոչընդոտում է Սիրիայում խաղաղության հաստատմանը. ՆԱՏՕ

22:50 • 12.02.16

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգի տակ է դնում Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:


«Ռուսաստանը հիմնականում գրոհում  է ընդդիմությանը և ոչ թե «Իսլամական պետությանը», ինչը վտանգում  է բանակցությունների արդյունքում խաղաղ լուծում գտնելու հավանականությունը», - Корреспондент-ի հաղորդմամբ` ասել է Սթոլթենբերգը:



Վերջինս ընդգծել է, որ   խաղաղության հասնել հնարավոր է միայն, երբ ավիահարվածները սիրիական ընդդիմության ուղղությամբ դադարեցվեն:

 


Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի աջակցության միջազգային խումբը Մյունխենում հանդիպման ժամանակ  պայմանավորվել է միջոցներ ձեռնարկել Սիրիայում մոտ օրերին հրադադար հաստատելու համար:

 

Ռուսաստանը խոչընդոտում է Սիրիայում խաղաղության հաստատմանը. ՆԱՏՕ