Օրեգոնից ֆերմերներն ականապատել են ամերիկյան արգելոցի տարածքը

16:57 • 12.02.16

Ամերիկյան Օրեգոն նահանգում գտնվող արգելոցում ոստիկանությանը հանձնված զինված ֆերմերների վերջին խումբն իր հետևից թակարդ-ականներ է թողել, հաղորդում է lenta.ru-ն։

 

Ձերբակալվածները պատմել են ոստիկաններին, որ նրանք ականներ և այլ պայթուցիկ սարքեր են տեղադրել: Ընդ որում՝ ընդգծվում է, որ իրավապահները տեղեկացված չեն տեղադրված թակարդների վտանգավորության աստիճանի մասին։ Իրավապահները նաև հայտնել են դեպքի վայրում պայթուցիկ սարքերի ստեղծման համար օգտագործվող բաղադրիչների հայտնաբերման մասին։

 

Հունվարի 3-ին ֆերմերների խումբը գրավել է վարչական շենք, բենզալցակայան, ինչպես նաև մի քանի պահեստ Մալուր լճի մոտ գտնվող արգելավայրի տարածքում: Ակցիայի մասնակիցները կոչ են արել տեղի ֆերմերներին և անտառահատներին վերադարձնել այն հողերը, որոնց վրա գտնվում է արգելավայրը: Նահանգի իշխանությունները զիջումների չեն գնացել։

 

Հունվարի վերջին ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարների առաջնորդին և նրա մի քանի աջակիցների։ Ձերբակալության ընթացքում կողմերի միջև փոխհրաձգություն է սկսվել: Ֆերմերներից մեկը սպանվել է, մեկը՝ վիրավորվել: Ավելի ուշ նրանց առաջնորդը կոչ է արել իր աջակիցներին ազատել նրանց կողմից պահվող տարածքը և դադարեցնել ակցիան: Իշխանությունների դեմ ֆերմերների դիմակայությունը տևել է 41 օր։

 

Օրեգոնից ֆերմերներն ականապատել են ամերիկյան արգելոցի տարածքը