Պակիստանում ձերբակալվել են «Ալ- Կաիդայի» մի քանի պարագլուխներ ու մոտ 100 գրոհային
Պակիստանում զինվորականները ձերբակալել են «Ալ- Կաիդա» և «Լաշկար է Ջհանգվի» ահաբեկչական խմբավորումների 3 պարագլուխների ու 97 գրոհայինի, ինչի մասին հայտնում է ria.ru-ն:
Հատուկ օպերացիայի շրջանակում Կարաչի քաղաքում ձերբակալվել է Հնդկական ենթամայրցամաքում «Ալ- Կաիդայի» (AQIS) առաջնորդի տեղակալ Սաբիր Հանը։ Բացի այդ, զինվորականները ձերբակալել են պակիստանյան ավիաբազաների, կենտրոնական օդանավակայանի ու ոստիկանության վրա հարձակումներ իրագործած 97 գրոհայինի:
Հայտնի է, որ ձերբակալվածներից մի քանիսը հարձակում էին նախապատրաստում Հայդարաբադ քաղաքի կենտրոնական բանտի վրա։ Նրանք պատրաստվում էին ազատել իրենց համախոհներից մեկին` Խալիդ Օմար Շեյխին, ով ազատազրկվել է 2002թ. The Wall Street Journal պարբերականի լրագրողներից մեկի առևանգման ու սպանության համար։










