Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնել է Կուբա` ռուս պատրիարքի հետ հանդիպման

11:56 • 12.02.16

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուրբաթ մեկնել է իր 12-րդ արտասահմանյան ուղևորությանը, որի ընթացքում Կուբայում նա պատմության մեջ առաջին անգամ կհանդիպի Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ, այնուհետև ուխտագնացություն կիրականացնի Մեքսիկա, որը կտևի մինչև փետրվարի 18-ը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Alitalia ավիաընկերության A-320 օդանավը, որում գտնվում է պոնտիֆիկոսը, ուղևորվել է Հավանա, ուր պետք է ժամանի 12-ժամյա անդրատլանտյան թռիչքից հետո։ Հռոմի պապին ուղեկցում է մեծ պատվիրակություն` Սուրբ աթոռի պետական քարտուղար Պյետրո Պարոլինիի գլխավորությամբ:

 

Էկումենիկ հանդիպմանը Հավանայի միջազգային օդանավակայանում կմասնակցի շվեյցարացի կարդինալ Կուրտ Կոխը: Իսկ Մեքսիկայում պատվիրակությանը կմիանան տեղացի կարդինալները։
 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնել է Կուբա` ռուս պատրիարքի հետ հանդիպման