Հարի Փոթերի մասին նոր գիրքը հիթ է դարձել Amazon-ում

21:14 • 12.02.16

«Հարի Փոթերը և անիծված երեխան» գիրքը մտել է Amazon ինտերնետային խանութի բեսթսելերների ցանկ, գրում է The Guardian-ը: Այն հայտնվել է վարկանշային ցանկի առաջին հորիզոնականում փետրվարի 10-ին նախնական վաճառքի մեկնարկից օրեր անց: Գիրքը նախատեսված է լույս տեսնել հուլիսի 31-ին՝ գրքի գլխավոր հերոսի ծննդյան օրը:

 

Հրատարակիչները հաջողությունը կապում են նրա հետ, որ պիեսն անվանում են շարքի մեջ ութերորդ պատմությունը, այսինքն դրա ուղղակի շարունակությունը: Պիեսում գործողությունը տեղի է ունենում վերջին գրքի իրադարձություններից 19 տարի անց, բայց Ջոան Ռոուլինգն ընդգծում է, որ նոր գիրքը հենց պիես է, այլ ոչ վեպ: Այն գրել է դրամատուրգ Ջեք Տորնը իր սյուժեի հիման վրա:

 

«Անիծված երեխայի» շապիկին ընդ որում նշված է «ութերորդ պատմություն»:

 

Ներկայացման պրեմիերան կկայանա Լոնդոնում գրքի լույս տեսնելուց մեկ օր առաջ: Երբ հրապարակվել են գլխավոր հերոսների անունները, համացանցում վրդովմունքի ալիք է բարձրացել, քանի որ Գերմիոնա Գրեյնջերի դերում հրավիրել են խաղալու սևամորթ դերասանուհու: Ռոուլինգն ավելի ուշ բացատրել է, որ դեմ չէ նման որոշման, քանի որ երբեք չի հիշատակել իր հերոսուհու մաշկի գույնի մասին:

 

Հարի Փոթերի մասին նոր գիրքը հիթ է դարձել Amazon-ում